Disney ստուդիան դիտարկում է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի շարունակությունը նկարահանելու հնարավորությունը: Այս տեղեկատվությունը Comicbook պորտալի հետ խոսակցության ժամանակ հաստատել է պրոդյուսեր Դեն Լինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ թվում է, որ դեռ շատ պատմելու բաներ կան»,-նշել է պրոդյուսեր Լինը:
Պրոդյուսերի խոսքերով նրանք ուսումնասիրում են, թե էլ ինչ կարելի է անել պատմության և հերոսների հետ:
Միևնույն ժամանակ Comicbook պորտալն ընդգծել է, որ սրանք դեռևս միայն խոսակցություններ են, և դեռ չի սկսվել պաշտոնական մշակման փուլը։
Նոր ֆիլմում գլխավոր դերը խաղացել է դերասան Մենա Մասուդը, արքայադուստր Ժասմինին մարմնավորել է Նաոմի Սքոթը, իսկ Ջինային՝ Ուիլ Սմիթը: Օրիգինալ մուլտֆիլմը թողարկվել է 1992 թվականին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







