Ըստ գիտնականների`երիտասարդ տարիքում մարդիկ ամուսնալուծությունն ավելի ծանր են վերապրում, ինչը և հասկանալի է: Մարդկանց հոգեկան համակարգն ավելի խոցելի է երիտասարդ տարիքում:
Շուրջ 1282 մարդու առողջական վիճակի տվյալները վերլուծելուց հետո, պարզվել է, որ նրանք, ովքեր ամուսնալուծվել են 35-41 տարեկանում, առողջական խնդիրներն ավելի շատ ունեն, քան այն անձինք, որոնք ընտանեկան կյանքին հրաժեշտ են տվել 44-50 տարեկանում:
Իհարկե, մարդը հասուն տարիքում ավելի հեշտ է հաղթահարում սթրեսային ծանրաբեռնվածությունը, ինչը թույլ է տալիս ավելի թեթև տանել ամուսնալուծության ժամանակ անխուսափելի նյարդային ցնցումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







