«Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը։
«Պոբեդա» ավիաընկերությունն օգոստոսի 6-ին դադարեցրել էր ձմեռային չվացուցակով թռիչքների տոմսերի վաճառքը օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով: Վառելիքի լիցքավորմամբ զբաղվող ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում էր իրականացնում։
Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով` օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար:
Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ, ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ:
«Պոբեդա» ցածր բյուջետային ավիաընկերությունը մտնում է «Աերոֆլոտի» խմբի մեջ։
Ավիաընկերության առաջին ինքնաթիռն օդ է բարձրացել 2014 թվականի դեկտեմբերին։
2018 թվականին ընկերությունը տեղափոխել է 7,1 մլն ուղևոր։ 2019-ին նախատեսում է ուղևորների թիվը հասցնել 10 միլիոնի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







