Համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կայանալիք «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցություն ունենալու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 4 ամիս շարունակ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի հետ։
Ալեքսանդր Եսայանը նշել է, որ Բարաք Օբամայի Հայաստան այցի թեմայով առայժմ ավելին ասել չի կարող, սակայն անակնկալներ դեռ սպասվում են։
Հիշեցնենք, որ «WCIT 2019» ՏՏ 23-րդ միջազգային համաժողովը կայանալու է Երևանում հոկտեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում։
Տարեկան կտրվածքով ՏՏ համաշխարհային այս համաժողովի անցկացման ավանդույթի հիմնումը նախաձեռնել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը: Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology And Services Alliance – WITSA) անդամ է դարձել 2004 թ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







