Համաձայն Թուրքիայում Վրաստանի դեսպանատան հրապարակած հայտարարության՝ Թուրքիայի հյուսիսարևելյան շրջաններում կատարված պեղումների ժամանակ գտնվել է գերեզման, որտեղ, ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել են Թամար թագուհու թոռնուհու՝ Գուրջի Հաթունի և նրա որդու՝
Ալահադին Քեյքուբաթ 2-րդի սարկոֆագները։ Նշենք, որ պեղումները կատարվել են Էրզրում քաղաքում։ Հայտարարությունից պարզ է դառնում, որ առաջիկայում նախատեսվում է գտածոների մանրամասն ուսումնասիրություն մասնագետների կողմից։
Հավելենք, որ Գուրջի Հաթունը Թամար թագուհու թոռնուհին էր՝ Ռուսուդան թագուհու դուստրը, որը 1236 թվականինն ամուսնացել է սուլթան Հիաս ադ-Դին Քայ Հուսրաու 2-րդի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







