1. «Ջոն Դոնավանի կյանքն ու մահը»
Դոլանըի զգայուն և երբեմն զվարճալի մելոդրամա` «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղի հետ:
Սյուժեի հիմքում ամերիկացի հայտնի դերասան Ջոն Դոնովանն է, որը նամակագրությամբ շփվում է 11-ամյա անգլիացի դերասանի հետ, որն ապրում է իր մոր հետ: Իրադարձությունները հանգեցրել են անուղղելի հետևանքների: Այս պատմությունը տակնուվրա է արել երկուսի կյանքն ու կարիերան և ունեցել է հասարակական ուժեղ արձագանք:
Շատերն են երազում համաշխարհային համբավի և ճանաչման մասին, բայց միայն քչերը գիտեն, թե ինչ գին են վճարում մարդիկ դրա համար: Երբ հայտնի են դառնում մեգա-հանրաճանաչ հեռուստաաստղի անձնական կյանքի մանրամասները, կյանքը ստանում է այլ երանգներ: Ի վերջո, այն, ինչ թույլատրելի է հասարակ մարդկանց համար, անթույլատրելի է «աստղերի» համար:
2.«Ասեղը»
Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավարում է Վիկտոր Ցոյը:
Գորոծողությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում: Սցենարը զարգանում է պարբերաբար, բացահայտումները հաջորդում են իրար:
Վերադառնալով Ալմա-Աթա՝ Մորոն չի ցանկանում, որ ծնողները իմանան իր ժամանման մասին, և ժամանակավոր կացարանի որոնման ժամանակ նա հիշում է այն աղջկա մասին, որին ժամանակին սիրում էր: Դինան, տեսնելով նրան, ուրախանում է, բայց Մորենոն անհանգստացած է իրենով: Տեսնելով Դինայի տարօրինակ ծանոթությունները՝ Մորոն գիտակցում է, որ Դինան թմրամոլ է դարձել: Հերոսը մտահոգվում է և մտածում, թե ինչպե՞ս կարելի է փրկել աղջկան: Մորոն նրան տանում է ծով, որտեղ Դինան սկսում է վերականգնվել: Սակայն քաղաք վերադառնալուց հետո ամեն ինչ կրկին սկսվում է: Մորոն հաստատակամ է իր որոշման մեջ և թմրանյութերի մատակարարներին սպանելու երդում է տվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







