Ռուսաստանի տարածք մրգերի, բանջարեղենի, ծաղիկների ու եղևնիների ներմուծման նոր կանոնները պաշտոնապես ուժի մեջ են մտնում օգոստոսի 19-ից:
Ըստ նոր օրենքի՝ ուղեբեռում և ձեռքի ուղեբեռում առանց ֆիտոսանիտարական սերտիֆիկատների ձևակերպման հնարավոր կլինի փոխադրել ոչ ավելի, քան 5 կգ բանջարեղեն և միրգ:
Փաստաթղթի համաձայն՝ ուղեբեռում և ձեռքի ուղեբեռում կթույլատրվի 5 կգ-ից ոչ ավելի մրգերի և բանջարեղենի և երեք ծաղկեփնջից ոչ ավելի ծաղիկների ներկրումը, որոնցից յուրաքանչյուրում կարող է լինել բույսերի առավելագույնը 15 ծաղիկ, տերև կամ այլ մաս:
Ավելի խոշոր խմբաքանակների ներմուծման համար անհրաժեշտ կլինեն համապատասխան ուղեկցող փաստաթղթեր ՝ բուսասանիտարական սերտիֆիկատներ։ Դրանց բացակայության դեպքում, ենթակարանտինային արտադրանքը կամ հետ կվերադարձնեն, կամ կվերացնեն սեփականատիրոջ հաշվին։
Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, պետբյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել․ Փաշինյան
2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ...