Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի մերձակայքում գտնվող Օսուվ քաղաքում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել հայազգի զինվորների հիշատակին նվիրված հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը։
Արարողությանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Հուշատախտակը նվիրված է 1920 թ․ լեհական աշխարհազորի կազմում նահատակված հայազգի զիվորների և սպաների հիշատակին։
Ճակատամարտը տեղի է ունեցել այդ նույն բնակավայրի տարածքում։
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հաղորդման՝ հուշատախտակի բացումն իրականացվել է Լեհաստանի պաշտպանության նախարարի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







