Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 33 տարեկան։
Գեղամ Մկրտչյանը ծնվել է 1986 թվականին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Պարտադիր զինվորական ծառայությունից որոշ ժամանակ հետո անցել է պայմանագրային ծառայության Թալիշի N զորամասում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումում։
2016 թվականի ապրիլին 2-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` օգտագործելով ծանր զինտեխնիկա, օդուժ, մեծաքանակ կենդանի ուժ։
Գեղամը մարտական ընկերների հետ կռվել է Թալիշի պաշտպանության ժամանակ։ Զոհվել է ապրիլի 3-ին՝ Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։
30-ամյա պայմանագրային զիծառայողը զոհվել է` այդպես էլ չիմանալով, որ հայր է դառնալու: Գեղամի կինը՝ Անուշը, ևս զինծառայող է, նրանք ծանոթացել էին ծառայության ժամանակ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մերօրյա հերոսը պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







