Գարեգինը ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 11-ին Վրաստանի Աշկալա գյուղում։
1990-1992 թթ.-ին «Հատուկ գնդի» Նոյեմբերյանի վաշտի և «Արծիվ-մահապարտներ» գումարտակի 6-րդ դասակի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Գարեգին եղել է «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակի հրամանատար։
Գարեգին Շառոյանը իր մահկանացուն կնքել է1992 թ. սեպտեմբերի 22-ին Արցախի Վաղուհաս գյուղի մոտակայքում՝ հետմահու արժանանալով կապիտանի կոչման և պարգևատրվելով Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Եվ ահա տարիներ անց հերոսի և անմահացման այս ուղին բռնում է նաև նրա որդին՝ Վահագն Շարոյանը (1978 – 2002):
Ասում են՝ դեռ դպրոցական տարիքից Վահագնը վճռել էր իր անելիքը այս կյանքում. վաղ տարիքում կորցնելով հորը՝ նա չէր չարացել և չէր վհատվել․ Վահագնը վճռել էր՝ շարունակելու է հոր հերոսական ուղին և ապագան, ինչպես հետագայում ժամանակը ցույց տվեց։
1995 թ.-ին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ նա ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, իսկ 1999 թ.-ին ավարտել Ռազմական ինստիտուտը:
2002 թվականը մերօրյա հերոսի կյանքում վերջինն էր. դեկտեմբերի 11-ին Կոթի գյուղի մարտական դիրքերում վաշտի հրամանատար Վահագն Գարեգինի Շարոյանը զոհվում է թշնամու գնդակից։
Գարեգին Շառոյան՝
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







