Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն այն վայրն է, որտեղ Արցախը բացահայտողները կարող են հավաստի և լիարժեք տեղեկատվություն ստանալ Արցախի մասին: Առաջին կիսամյակը թանգարանի համար առանձացավ նրանով, որ առաջին անգամ այցելուներ են ունեցել Սինգապուրից և Վիետնամից: Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն ունեցել է 12 հազար 612 այցելու, այդ թվում՝ 3352 օտարերկրյա քաղաքացի:
2018 թվականի նույն ժամանակահատվածում թանգարան է այցելել 8581 մարդ, որոնցից 2861-ը եղել են արտերկրից:
Թանգարան այցելող օտարերկրյա քաղաքացիները հիմնականում ԱՄՆ-ից են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Սկանդինավյան երկրներից և այլն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







