National Geographic Россия-ն հայտնում է, որ երկուշաբթի օրը տեղեկություններ են տարածվել Ղազախստանի համայնքներից մեկում Սիբիրախտով վարակվելու 4 դեպքի մասին։ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վարակի տարածման պատճառը խոշոր եղջերավոր անասունների, մասնավորապես կովերի սպանդն է եղել՝ առանց համապատասխան անասնաբուժասանիտարական պայմանների պահպանման և ստուգման։
Համայնքում արտակարգ դրություն է հայտարարվել։
Դեպքի հաջորդ օրը Հայաստանի Գեղահովիտ համայնքի 2 բնակիչ մաշկի վրա արտասովոր այտուցների առաջացման պատճառով դիմել են Մարտունի քաղաքի հիվանդանոց։ Մի քանի օր հետո վարակի ախտանիշներով արդեն 8 մարդ դիմել էր հիվանդանոց։
ՀՀ Առողջապահության նախարարության հատուկ մասնագետների թիմն արդեն ուղևորվել է համայնք՝ վարակի ախտանիշները պարզելու համար։
Նշենք, որ սիբիրախտը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, որը բնորոշ է սեպտիցեմիայով, օրգանիզմի թունավորումով և մարմնի տարբեր հատվածներում կարբունկուլների (այտուցների) առաջացումով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







