Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք։
Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:
Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի մակերեսը կազմում է մոտ 2 հա:
Կտրվեն հավելյալ տեղեկություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







