Հաշվի առնելով աշխարհի տարբեր ծագերում տիրող ոչ ստաբիլ իրավիճակը՝ նման օգնության ցուցաբերումը հնարավորություն է փրկելու հարյուրավոր մարդկային կյանքեր:
Նույն առաքելությամբ հունիսի 4-ին Հայաստանից Սիրիա է մեկնել 80 հոգուց բաղկացած մասնագետների 2-րդ խումբը՝ հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։
Հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում բժիշկներին հաջողվել է օգնություն ցուցաբերել 2420 մարդու, որից 598-ը ՄԱԿ-ի գինեկոլոգիայի և մանկաբուժության բարեգործական կենտրոնում։ Իսկ հայ սակրավորներին տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ հաջողվել է ականազերծել 48967 քմ տարածք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







