Օգոստոսի 29-ին հանրապետության առանձին շրջաններում, 30-31-ը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:
Օդի ջերմաստիճանը 28-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։
Երևանում օգոստոսի 29-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 30-31-ը և սեպտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +31+33,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը` +8+13, ցերեկը՝ +24+27,
Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+29,
Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +27+32,
Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը՝ +33+35,
Արարատում գիշերը` +17+21, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը՝ +24+29,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+21, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +15+20, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+28,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +26+31 (հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+35):
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







