Տեղի է ունեցել «Նոր ալիք» միջազգային ամենամյա երաժշտական մրցույթի 2-րդ փուլը։ Ինչպես գրել է իր էջում հայաստանյան պատվիրակ Արտյոմ Հակոբյանը (Տյոմ), համերգի մեկնարկը տրվել է երևանյան ժամանակով ժամը 00-15-ին։
Հիշեցնենք, որ մեր պատվիրակը ներկայացել է իր համար հատուկ գրված երգով։ Երգի վերնագիրն է Let me feel you։ Երաժշտության հեղինակն է Գոռ Սուջյանը, բառերի հեղինակ՝ Աննա Հարությունյան։ Արտիստը ներկայացել է 5-րդ համարի ներքո։
Հիշեցնենք, որ մրցույթն առաջին անգամ անցկացվել է Յուրմալայում՝ 2002 թվականին: Մրցույթի ստեղծման գաղափարի հեղինակներն են Իգոր Կրուտոյը և Ռայմոնդ Պաուլսը:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2003 թվականին: Նախորդ տարի Հայաստանը ներկայացրել է Գևորգ Հարությունյանը: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են Էմմին,Ռազմիկ Ամյանը, Մհերը, Սուրեն Առուստամյանը, Մաշա Մնջոյանը, իսկ 2010 թվականին Սոնա Շահգելդյանը գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







