Այսօր՝ ժամը 02։00- 03։00-ի սահմաններում Երևանից Բաթումի մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում, այս մասին հայտնում էՎրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կա 2 զոհ և 16 տուժած՝ բոլորը ՀՀ քաղաքացիներ են։
Վրաստանում ՀՀ դեսպանության ծառայությունից հայտնել են, որ տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց, իսկ դեսպանության աշխատակիցներն արդեն գտնվում են հիվանդանոցում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։