Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում էր, որ այս պահին հիվանդանոցում են գտնվում 4 քաղաքացիներ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծանր, իսկ մեկինը՝ կայուն։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 02։00- 03։00-ի սահմաններում, Երևանից Բաթումի մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում, որի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ։ Վթարի հետևանքով ՀՀ 2 քաղաքացի զոհվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







