Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր անակնկալ այց են կատարել սահմանամերձ Վահան գյուղ։ Նրանց այցի նպատակն է եղել տեղի դպրոցականներին շնորհավորհել սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։
Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և մասնակցել առաջին դասարանցիների դպրոցական առաջին քայլերին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորհական իր խոսքում նշել է, որ ցանկանում է, որ յուրաքանչյուր մանուկ երազի ոչ թե մեքենա ունենալու, այլ նոր փոխադրամիջոց ստեղծելու մասին։
Վարչապետը այցելել է նաև Վահան համայնքի՝ զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







