Չնայած օրը կիրակի էր, դպրոցներում կազմակերպվել են գրի ու դպրության տոնին նվիրված տոնական հանդիսություններ
Սեպտեմբերի 1-ին Արցախի 217 դպրոցներում հնչել է առաջին զանգը: Այս տարի առաջին անգամ դպրոց է հաճախել 2385 աշակերտ։
Նոր ուսումնական տարվա առաջին օրը նշվում է որպես Գիտելիքի և դպրության օր: Չնայած օրը կիրակի էր, դպրոցներում կազմակերպվել են գրի ու դպրության տոնին նվիրված տոնական հանդիսություններ:
Օրը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։
Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական միջոցառումներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







