ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան կայքէջում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Երևան է հասել լրիվ նոր 8 աղբատար մեքենա։
Վարչապետը նշում է, որ շուտ Երևան կհասնի ևս 20 աղբատար մեքենա և 4400 աղբաման։
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը շուտով լուծում կստանա։
Վարչապետը ընդգծել է նաև, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ամբողջ ընթացքում ցուցաբերել և ցուցաբերում է կառավարման հրաշալի հատկություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







