Սեպտեմբերի 13-ին ժամը 13:00-ից մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
Նշված ժամանակահատվածում Գեղարդ վանական համալիրի տարածքում ՀՀ ԱԳՆ կողմից կկազմակերպվի կառավարական միջոցառում։
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-գրել է Աննա Օհանյանը:
Նշենք, որ Գեղարդ վանական համալիրը կառուցվել է IV դարում: Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի: Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում:
Գեղարդն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Գառնին ու Գեղարդը Հայաստանի զբոսաշրջային գլխավոր ուղղություններից են։ Տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են այստեղ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







