Սեպտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին ահազանգ է կատարվել. նույն շրջանի բնակիչ Ա. Ս.-ն հայտնել է, որ շրջանի Վաղազին համայնքի հարակից տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանության շրջանային բաժնի ծառայողների քննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ Ա. Գ.-ն Վաղազին համայնքի հարակից տարածքում հայտնաբերել է նույն շրջանի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Հ.-ի դին։
Դիակի զննության արդյունքում հայտնաբերվել է հրազենային վնասվածք։
ԱՀ ոստիկանությունը հայտնում է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







