Երևանում կայանալիք WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի հայազգի նշանավոր աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը:
Ալեքսանդր Եսայանը հավելել է նաև, որ համաժողովին մասնակցություն կունենան ոչ միայն ՏՏ ոլորտը ներկայացնող անձինք, այլև գիտնականներ ողջ աշխարհից:
Նշենք, որ դոկտոր Իսրայելյանը աստղաֆիզիկոս է Կանարյան կղզիների Ասղաֆիզիկայի ինստիտուտում։
Աստղաֆիզիկայի ոլորտում կատարված հետազոտական նորարարություններից Գարիկ Իսրայելյանին է պատկանում առաջին հետազոտությունները, որով ապացուցվել է, որ սև խոռոչներն առաջանում են գերնոր աստղերի պայթյունից:
Դեռ 1999թ. Nature ամսագրում տպագրված այս հետազոտությունները հիմք են ծառայել գիտական հետագա լրջագույն բացահայտումների:
Աստղաֆիզիկոս Իսրայելյանը գիտության ոլորտում իր ունեցած ներդրումների համար արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







