2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Այս մասին այսօր Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին։
Իրականացված փոփոխությունների արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%, Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45-%, տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով,այնուհետև՝ մինչև 65%, կարճ հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով,այնուհետև՝ մինչև 75 %-ով։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ օգոստոսի 1-ից արդեն նվազեցնել են «Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային ու մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար՝ 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ։
«Այս գործընթացի վերջնական նպատակը, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում և Արցախում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







