Շատ աղջիկներ լվանում են մազերը դասական, անփոփոխ ձևով, այսինքն 2 անգամ շամպունով, մեկ անգամ բալզամով և այնուհետև ըստ նախասիրության ժամանակ առ ժամանակ ապահովում են մազերի խնամքը որոշակի դիմակներով։
Սակայն այս ընթացքում շատերը թույլ են տալիս սխալներ, որոնք վնասում են մազերը։ Ձեզ ենք ներկայացնում 5 սխալներ, որոնք այլևս ոչ մի դեպքում պետք է կրկնել
1․Շամպունի տարածումը ողջ մազերին
Շամպունը չի կարելի տարածել ողջ մազերի երկայնքով։ Այն հարկավոր է տարածել գլխամաշկի հատվածում և այնուհետև ջրի օգնությամբ՝ անհրաժեշտ քանակով այն կտարածվի մազերին, որովհետև որքան էլ որ զարմանալի է, շամպունը նախատեսված է ավելի շատ գլխամաշկի մաքրման համար։
2․Չի կարելի սանրել թաց մազերը
Սա տարածված երևույթ է շատ աղջիկների, ինչպես նաև մայրիկների շրջանում, ովքեր սանրում են իրենց երեխաների թաց մազերը։ Դա հանգեցնում է մազաթափության։ Սանրել կարելի է միայն չոր վարսերը։
3․Բալզամի օգտագործում
Բալզամը հարկավոր է օգտագործել շամպունից հետո և այն տարածել ողջ մազերի երկայնքով, որովհետև հիմնականում մազերի մաքրությունը՝ մնացած հատկություններից զատ, ապահովում է հենց բալզամը։
4․Սխալ տեխնիկա մազերը չորացնելու համար
Թաց մազերը հարկավոր է փաթաթել սրբիչով։ Շատերը թույլ են տալիս սխալ՝ միանգամից թաց մազերը սրբիչով չորացնելով։ Դա վնասում է մազերի արմատները՝ միանգամից ճնշում գործադրելով։
5․ Քնել կապած մազերով
Ոչ մի պարագայում չի կարելի քնել մազակալով։ Կապված մազերը, թեկուզ թույլ կապված, վնասում են մազերը և կոտրում դրանք։
Հետևեք այս խորհուրդներին և մի կրկնեք տարածված սխալները, քանի որ գեղեցիկ և փարթամ մազերի առկայությունը ցանկացած կնոջ հաղորդում է շքեղ և խնամված տեսք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







