Ապացուցված է, որ, արթուն մարդը յուրաքանչյուր մեկ ժամվա ընթացքում կայացնում է շուրջ 2 հազար որոշում, որոնցից են օրինակ՝ ի՞նչ հագնել, ի՞նչ ուտել, ուտել հիմա, թե՞ տասը րոպե հետո և այլն։ Մարդու որոշումներն որոշակի ընտրություններ են, որոնք ներազդում են նրա առողջության և անվտանգության վրա։ Մայք Էրվինը, խոսում է անհաջող որոշումներ կայացնելու պատճառների մասին՝ ասելով, որ հիմնվել է սեփական փորձի և ուսումնասիրությունների վրա՝ «Սկզբում սովորիր ինքդ քեզ կառավարել» գիրքը գրելու համար.
1․Մարդը հոգնել է որոշումներ կայացնելուց
Անգամ էներգիայով լեցուն մարդը մի օր զգում է հոգնածություն և չի ցանկանում կայացնել որոշումներ։ Սա կարող է կապված լինել ոչ միայն սեփական որոշումների, այլև ուրիշների կայացրած որոշումների և դիմացինների վրա դրանց թողած ազդեցության հետ։
2․Շեղող հանգամանքների առկայություն
Անվերջ շեղող հանգամանքները կապված են ինֆորմացիայի հետ, իսկ, ինչպես հայտնի է, այժմ ինֆորմացիան շատ է և անկառավարելի։ Հայտնի է, որ ստացվող ինֆորմացիան՝ կապված տեխնիկայի զարգացման հետ, 5 անգամ ավելի շատ է, քան օրինակ 1986 թվականին։
3․Կարծիքի անբավարարություն
Որոշումներ կայացնելուց առաջ մարդը պետք է հիմնվի սեփական կարծիքի և դատողության վրա, սակայն դա խնդիր է, որովհետև մեր օրերում՝ խոսքի ազատության պայմաններում, շատ են կարծիքները և ընտրության խնդիր է առաջանում։ Դրա համար հարկավոր է, որպեսզի մարդը զարգացնի սեփական մտավոր ունակությունները և կարողանա սեփական կարծիք կազմել։
4․Շատ խնդիրներ
Միաժամանակ մի քանի խնդիրների առկայությունը մարդու կյանքում առաջացնում է խնդիր, որովհետև բարդ է տալ միաժամանակ դրանց լուծումներ։
5․Զգացմուքներ
Անհանգստությունը, հուզմունքը, սերը, տառապանքը և նմանատիպ այլ զգացմունքներ մեծ ազդեցություն են ունենում մարդու վրա՝ խանգարելով նրան կայացնել որոշումներ։ Այստեղից հետևություն, որ մարդը պետք է կարողանա ինքնատիրապետում մտցնել իր կյանքում։
6․Վերլուծական կաթված
Մարդու կյանքում առկա շատ իմֆորամացիան կարող է հասցնել նրան վերլուծական կաթվածի, որովհետև իմֆորմացիայի բաշխման խնդիր կա։ Հարկավոր է ընտրել առավել կարևոր իմֆորմացիան և դասակարգում կատարել։
Մայք Էրվինը զգուշացնում է խուսափել այս սխալներից, որովհետև որոշումները ձևավորում են մեր հարաբերությունները։
Տուժող կողմը պահանջում է Սոնա Մնացականյանի գործով ռադիոկապի ձայնագրությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթի հետևանքով մահացած հղի Սոնա Մնացականյանի ներկայացուցիչները պահանջում են հրապարակել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող...