Ծաղկաձորում սեպտեմբերի 18-25-ը անցկացվելու է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են 100 դպրոցականներ 7 երկրներից։
Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատանի շախմատիստները կմրցեն այս անգամ Հայաստանում և այս որոշումը կայացվել է 2018 թ.-ի նոյեմբերի 15-19-ը ՌԴ Սոչի քաղաքում կայացած Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) կողմից՝ կազմակերպվող Գործադիր կոմիտեի հերթական ժողովի ընթացքում։
Հայաստանի պատվիրակության մասնկացությունը և մրցումների կազմակերպման գործընթացը ֆինանսավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ մրցումներին մասնագիտական աջակցություն ցուցաբերում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Առաջնության հիմնական նպատակն է դպրոցականների շրջանում խթանել շախմատ մարզաձևի զարգացումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







