Սեպտեմբերի 23-ը նշվում է որպես Ժեստերի լեզուների միջազգային օր, որի նպատակն է՝ մարդկանց ուշադրությունը սևեռել խուլ և թույլ լսողություն ունեցող միլիոնավոր մարդկանց համար այդ լեզուների նշանակության վրա: Միջազգային օրը հռչակվել է 2017 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, հայտնում է Calend.ru-ն:
72/161 բանաձևի նախաձեռնողն էր Խուլերի համաշխարհային ֆեդերացիան: Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ապրում է ավելի քան 70 միլիոն խուլ մարդ, որոնց համար ժեստերի լեզուն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հիմնական միջոցն է:
Աշխարհում կան շուրջ 300 ժեստային լեզուներ, ինչպես նաև ժեստերի միջազգային լեզու: Միջազգային հանրությունը ժեստերի լեզուն ընդունում է որպես լիիրավ բնական լեզու:
ՄԱԿ-ի բանաձևը կոչ է անում պետություններին հոգ տանել, որ բոլոր կարիքավորների համար ապահովվի ժեստերի լեզուների վաղ հասանելիությունը, խուլ մարդկանց համար կազմակերպվի որակյալ կրթություն, իսկ ժեստերի լեզուն ուսումնասիրելը ստանա ավելի հասանելի ձևեր:
Ժեստերի լեզուների միջազգային օրը սեպտեմբերի 23-ին տոնելու ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հենց այսօրը 1951 թվականին հիմնվել է Խուլերի համաշխարհային ֆեդերացիան: Բացի դրանից, ժեստերի լեզուների միջազգային օրը համընկնում է 1958թ. ի սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում նշվող Խուլերի համաշխարհային շաբաթի հետ:
Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, պետբյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել․ Փաշինյան
2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ...