«Արմենիա Վայն» ընկերության արտադրանքը հերթական անգամ հեղինակավոր մրցանակի է արժանացել International Wine & Spirit Competition-ում: Այս մրցույթն ունի 50 տարվա պատմություն: Մրցույթի ժամանակ գնահատմանը մասնակցում են մոտ 400 մասնագետներ՝ աշխարհի բազմաթիվ երկրներից:
Ըստ մրցույթի գնահատման սանդղակի՝ արծաթե մեդալի արժանացած կոնյակը բնորոշվում է որպես բացառիկ հավասարակշռությամբ ու համահոտային նրբերանգների բարդությամբ խմիչք, որ նկատելիորեն առանձնանում է մրցակիցներից։Հայկական կոնյակը հենց արծաթե մեդալի էլ արժանացել է:
Նշենք, որ «Արմենիա Վայն»-ի արտադրած կոնյակում յուրահատուկ ձևով ներդաշնակվում են հայկականն ու ֆրանսիականը.կոնյակի հումքը հայկական է, իսկ տեխնոլոգիան ու սարքավորումները՝ ֆրանսիական. Կոնյակը հնեցվում է բարձրորակ տակառներում՝ պատրաստված ֆրանսիական կաղնուց, իսկ թորման արտադրամասը հագեցած է գերժամանակակից ֆրանսիական սարքավորումներով:
Հավելենք, որ մրցանակակիր կոնյակը դեռևս ներկայացված չէ հայկական շուկայում: Ընկերությունը նախատեսում է այն տեղական և միջազգային շուկա դուրս բերել գալիք տարվա սկզբում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







