Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների ու Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որից հետո Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Հալեպի փոխնահանգապետ Կումեթ Ասի ալ Շեյխին հավաստագրեր է հանձնել։
Այս մասին տեղեկատվություն է տարածել Սիրիայի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Համաձայն այդ հավաստագրերի՝ համար 1 և համար 2 վտանգավոր տարածքներն ականազերծված են, անվտանգ և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար։
Հայկական հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքները կազմում են 90 հազար քառակուսի մետր, սակրավորներն աշխատանքների ընթացքում նշված հատվածից ավելի քան 50 հատ պատերազմի պայթուցիկ մնացորդ են հայտնաբերել։
Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական հայ ժողովրդին՝ կյանքեր փրկելու և մեծագույն աջակցության համար՝ նշելով, որ պատմական օր է, որը ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Միջոցառման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը․ ՀԷՑ
Ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...