ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքը:
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանը վճարել է պետությանը ենթադրաբար պատճառած վնասը՝ 200 մլն դրամը։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։
ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել ինչպես այս, այնպես էլ 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։
Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







