Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:24

Շախմատ և նարդի՝ ի աջակցություն «Սորոսի» հիմնադրամի գործունեության

Շախմատ և նարդի՝ ի աջակցություն «Սորոսի» հիմնադրամի գործունեության

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի («Սորոսի» հիմնադրամ) հայաստանյան գրասենյակի դիմաց մի խումբ իրավապաշտպաններ ակցիա են իրականացնում՝ նարդի և շախմատ խաղալով։
Ակցիային մասնակցում են իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Ակցիայի այս տարբերակով իրավապաշտպաններն իրենց աջակցությունն են հայտնում «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի և առհասարակ նման հիմնադրամների գործունեությանը Հայաստանում։

Ակցիայի մասնակիցներից Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Armenia Today-ի հետ զրույցում նշեց, որ ակցիայի նպատակը կազմակերպության գործունեությանը աջակցություն հայտնելն է։
Սոնա Այվազյանի խոսքով՝ ցանկանում են նաև պետության և պետական կառույցների ուշադրությունը հրավիրել կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև ապահովել այս և նմանատիպ այլ հիմնադրամների բնականոն գործուներությանը Հայաստանում։
Ակցիայի մասնակիցներին միացել են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը և Գայանե Աբրահամյանը։
Նշենք, որ «ՎԵՏՕ» շարժման անդամները՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ, աշխատանքային օրերին հերթապահում են «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գրասենյակի դիմաց, իսկ գրասենյակի աշխատակիցները բողոքում են, որ շարժման անդամները հաճախ վիրավորում են գրասենյակ մուտք գործողներին, ոտնահարում նրանց իրավունքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+