Աշխարհահռչակ երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը կմասնակցի Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ WCIT 2019-ին։
Համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովին կմասնակցեն Ալեքսիս Օհանյանը, Քիմ Քարդաշյանը և ՏՏ, նորարարության ոլորտում մեծ հաջողությունների հասած անձինք։
Համաժողովը կանցկացվի ՀՀ կառավարության աջակցությամբ և բարձր հովանավորությամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից։ Դրա հիմնական կազմակերպչական մարմինը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (UATE) է։
ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







