«Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ֆիոլետովո և Մարգահովիտ և Արարատի մարզի Ուրցաձոր համայքների բնակավայրերում հատապտղի ու պտղատու անտառայգիներ կհիմնվեն: Անտառայգիների համար արևային էներգիայով սնուցվող պոմպերով կաթիլային ոռոգման համակարգեր կստեղծվեն, կկառուցվեն արևային չորանոցներ և ջերմոցներ, կվերականգնվեն վարելահողերը, արոտավայրերը, դաշտամիջյան ճանապարհները»,-այս մասին հայտնում է ECOLUR կայքը:
Աշխատանքները կիրականացվեն «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում կլիմայի ազդեցությունը մեղմելու համար:
Ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի հարմարվողականության հիմնադրամը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել է 2,5 միլիոն դոլլարի դրամաշնորհ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







