Այսօր լեգենդար մարդու ու մշակութային գործչի՝ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է:1935 թվականի հոկտեմբերի 3-ը նշանավորվեց նրա ծնունդով: Հիրավի, քիչ են այն դերասանները, որոնց սիրում ու հետևում են բոլոր սերունդները, այդ թվում՝ նաև մեր օրերի երիտասարդները: Վերոնշյալներից մեկն է Արմեն Ջիգարխանյանը:
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին: Երբ փոքրիկ Արմենը դեռ մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, լքում է ընտանիքը: Նրան դաստիարակում և խնամում է իր խորթ հայրը,որի հետ Արմենն ունենում է ջերմ հարաբերություններ: Ջիգարխանյանը մեծանում է ռուսալեզու քաղաքում, որտեղ ծանոթանում է հայկական և ռուսական մշակույթին:
Դեռ դպրոցում Արմենը սկսում է հետաքրքրվել կինոյով և թատրոնով, իսկ 1952 թվականին՝ դպրոցը ավարտելուն պես,մեկնում է Մոսկվա , Ռուսաստանի թատերական արվեստների համալսարանում սովորելու նպատակով: Ջիգարխանյանի ցանկությունը ձախողվում է: Երևան վերադառնալով, Արմեն Ջիգարխանյանը սկսում է աշխատել «Արմենֆիլմ» կինոստուդիայում՝ որպես օպերատորի օգնական:
Ջիգարխանյանը 1996 թ-ից հանդես է գալիս տարբեր թատրոնների ներկայացումներում: Նույն թվականին Մոսկվայում հիմնում է իր՝ «Ջիգարխանյանի թատրոնը», բեմադրում «Շահրազադեի հազար ու մեկ գիշերը» 1991–96 թթ-ին դասավանդում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում:
1999 թվականին նա ստանում է «գրին-քարտ» ԱՄՆ-ի կառավարության կողմից: Այդ օրվանից հետո նա ապրում է երկու երկրներում:
Հայկական կինոյում ստեղծած նրա յուրաքանչյուն դեր սիրվել ու հիշվել է բոլորի կողմից. լավագույն դերերից են՝ Մկրտիչ («Եռանկյունին», 1967 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Ղազարյան («Տղամարդիկ», 1972 թ.), Սերոբ («Հարսնացու հյուսիսից», 1975 թ.), Իսայ («Սգավոր ձյունը»՝ ըստ Անրի Թրուայայի, 1978 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), Մխիթար («Հուսո աստղ»՝ ըստ Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» վեպի, 1978 թ.), Բազազ Արտեմ («Գիքոր»՝ ըստ Հովհաննես Թումանյանի, 1982 թ.), Ռազմիկ («Մենավոր ընկուզենի»՝ ըստ Վարդգես Պետրոսյանի, 1986 թ.), Աբրահամ («Վերադարձ», 2010 թ.) և այլն:
Ջիգարխանյանը նկարահանվել է շուրջ 300 ֆիլմում, արժանացել է ՀԹԳՄ «Վահագն» (2002 թ.), ՌԴ թատերական գործիչների միության «Բյուրեղապակե Տուրանդոտ» (2010 թ.) մրցանակների, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), ՌԴ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար III (1995 թ.) և IV (2005 թ.) աստիճանների, Սուրբ Ալեքսանդր Նևսկու (2006 թ.) շքանշանների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







