Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:18

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Տիեռաս դե Արմենիա» տնտեսություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Տիեռաս դե Արմենիա» տնտեսություն

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիր մարզում գտնվող արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիայի»( «Հայաստանի հողեր») տնտեսություն, որը գտնվում է մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։

Վարչապետը Էդուարդո Էռնեկյանի հետ շրջել է տնտեսության տարածքում, ծանոթացել խաղողի այգիների մշակման և ոռոգման տեխնոլոգիաների, խաղողի վերամշակման և գինու արտադրության գործընթացին:

Այցի շրջանակներում վարչապետը Էդուարդո Էռնեկյանի հետ առանձնազրույցի ընթացքում գնահատելով «Տիեռաս դե Արմենիա»-ի և գործարարի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ նշել է, որ տպավորված է տնտեսության կազմակերպվածությամբ։

Էդուարդո Էռնեկյանն, իր հերթին երախտագիտություն հայտնելով բարձր գնահատանքի համար, նշել է, որ պատրաստ է շարունակել ներդրումային իր գործունեությունը Հայաստանում։

ՀՀ վարչապետը և արգենտինահայ գործարարը զրույցի ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի կողմից իրականացվող ծրագրերին. մասնավորապես՝ ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և շահագործմանը վերաբերող հարցեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+