Մայրաքաղաքում մարտի 22-ի ցերեկը, մարտի 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Մարտի 23-ին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 25-ի գիշերն առանձին շրջաններում, մարտի 23-ին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







