Նոր տեխնոլոգիաներից չպետք է վախենալ, քանի որ օգնում են մեզ ապրել ավելի լավ, ավելի լավ կյանք ունենալ։ Այս մասին այսօր Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) ժամանակ հայտարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն՝ խոսելով արհեստական բանականության մասին։
«Մենք պետք է իմանանք, թե ինչպես օգտագործել դրանք, ոչ թե թույլ տանք, որ արհեստական բանականությունն օգտագործի մեզ»,- նշել է Իվոն Չուն:
Իվոն Չուն նաև նշել է, որ յոթերորդ անգամ է Հայաստանում, և շատ է սիրել մարդկանց, մշակույթն ու երկիրը:
Չուն նշել է, որ մի քանի տարի առաջ նույնիսկ չգիտեր Հայաստանի գոյության մասին և շատ ուրախ է, որ WCIT-2019-ը տեղի է ունենում Հայաստանում։ Այս մասին Իվուն Չուն հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Չուն նշել է, որ շատ մարդկանց է պատմել Հայաստանի մասին և շատերն են ցանկություն հայտնել գալ այստեղ:«21 երկրում եմ եղել, պատմել եմ բոլորին Հայաստանի մասին: Չեմ կարծում, որ որևէ մեկը պետք է մտածի, որ երկիրը փոքր է, դուք պետք է հպարտանաք, որովհետև, երբ պատմում եմ Հայաստանի մասին, շատերն են ցանկանում այցելել Հայաստան»,- նշել է Իվուն Չուն։
Չուի խոսքով՝ տարածաշրջանում Հայաստանը «Սիլիկոնյան հովիտ» է և մեծ հեռանկար ունի:
Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, պետբյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել․ Փաշինյան
2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ...