Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:16

Մտածում եմ հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել․ Քիմ Քարդաշյան

Մտածում եմ հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել․ Քիմ Քարդաշյան

Երևանում ընթացող Տեղեկատվական տեխոնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT-2019-ի շրջանակներում կազմակերպված «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը մասնակցել է նաև հայազգի հայտնի հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանը։

Քարդաշյանը ներկայացրել է իր հաջողության հիմնական գրավականն ու գաղտնիքը։

Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է սոցիալական ցանցերը օգտագործում իր ապրանքանիշները, իր բրենդները ընտրելիս և կայացնելիս։

Ամերիկահայ հեռուսատաստղը նշել է, որ հետևորդներին օգտագործում է որպես ֆոկուս խումբ՝ հասկանալու

համար, թե ինչ գույնի և ինչ ձևավորման կարիք ունի իր արտադրանքը։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ պարզապես հետևորդներին հարցրել է՝ որ գույնն ընտրել այս կամ այն ապրանքի համար։

«Չէ՞ որ այդ ապրանքները ես ստեղծում եմ հենց նրանց համար»,- նշել է Քիմ Քարդաշյանը։

Խոսելով ապրանքների պատրաստման վրա ծախսած ժամանակահատվածի մասին՝ Քարդաշյանը նշել է, որ նոր ապրանքները թողարկվում են շուկա դուրս գալուց մեկ տարի առաջ։

«Նոր ապրանք ներկայացնում եմ ամեն ամիս։ Ինչ վերաբերում է շուկայի ուսումնասիրությանը, պետք չէ շատ աջուձախ նայել, պետք է կենտրոնացած մնալ»,- կարծիք հայտնեց նա՝ ավելացնելով, որ, ամեն դեպքում, ինքն ուսումնասիրում է իր ապրանքների վերաբերյալ 250 մլն հետևորդների կարծիքները։

«Ունեմ տարեկան պլաններ և թեև երբեմն ստիպված եմ լինում վերջին պահին որոշումներ ընդունել, բայց հիմնականում շարժվում է այդ ծրագրով՝ ամսական 1-2 նոր արտադրանք թողարկելով»,- նշել է Քիմ Քարդաշյանը։

Քարդաշյանը խոսել է նաև Հայաստանում նոր ծրագրերի իրականացման մասին։

«Հայաստանից գնում եմ մեծ գաղափարով, որն առաջացել է այստեղ: Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- նշել է Քարդաշյանը:

Անդրադառնալով Հայաստանում գտնվելուն և ունեցած զգացողություններին՝ Քարդաշյանը նշել է․

«Ես շատ հպարտ եմ այստեղ լինելու համար, ուրախ եմ, որ Քորթնին է այստեղ, որը նախկինում այստեղ չի եղել: Ուրախ եմ, որ երեխաներին մկրտեցինք, նկարահանումներ արեցինք։ Այս կոնֆերանսը շատ լավ «արդարացում» էր այստեղ գալու համար։ Այնքան հուզված եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եմ»։

Նշենք, որ ՏՏ համաժողովին մասնակցում է 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+