Սուրեն Մելքումյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղում: Սովորել է Տումի գյուղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1997 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2001 թվականին, ավարտելով ռազմական ինստիտուտը լեյտենանտի կոչումով և կապավորի մասնագիտությամբ, ծառայել է ԼՂՀ ՊԲ մի շարք զորամասերում` դառնալով հայրենիքի նվիրման օրինակ:
Տանը ևս նա պահպանում էր զինվորականին բնորոշ կարգ ու կանոնը: Սուրեն Մելքումյանն իր չորս որդիներին դաստիարակում էր զինվորականի խստությամբ,: Որդիները պետք է նշանակված ժամին արդեն քնած լինեին, տղամարդ էին դառնալու հոր օրինակով: Ասում էր՝ դիրքեր եմ բարձրանում, որ երեխաներս ինձանով հպարտանան:
Հենց դիրքերում էլ նա ծավալեց իր կյանքի վերջին մարտն ու կյանքը տվեց հայրենիքի համար. ապրիլի 1-ին ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց սահմանագծում: Սուրենը՝ իր չորս ընկերների հետ առանց վարանելու նետվել է առաջնագիծ և մարտնչել է, և իր չորս սպա ընկերների հետ կյանքը տվել հայրենի հողի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







