Իսրայելում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:
Ալեքսանդր Ցինկերը նշել է, որ հուշարձանի տեղակայման թույլտվությունն արդեն ստացել են, համապատասխան մակետը մշակվել է, սկսել ենք դրամահավաք Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի ստեղծման, բացման համար:
Ցինկերի խոսքով՝ հուշարձանը պետք է տեղակայվի Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում:
«Որոշում է կայացվել հուշարձանը պատրաստել Հայաստանում, այնուհետև տեղափոխել Իսրայել»,- նշել է Ցինկերը։
Ցինկերը հավելել է, որ մեկ այլ ուղղությամբ ևս նախատեսում են աշխատանք տանել: «Պետախ Տիկվայի նախկին քաղաքապետի և Գյումրիի քաղաքապետի միջև եղել է նամակագրություն քույր քաղաքներ դարձնելու մասին։
Պետախ Տիկվայի նոր քաղաք ապետը ևս համաձայն է»,- նշել է Ալեքսանդր Ցինկերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







