Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանում տեղի ունեցած «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակներում ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը։ Հուշագիրը ստորագրվել է Արագածոտնի մարզպետի և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ի գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի միջև:
«Արագածոտնի մարզը ՏՏ քարտեզի վրա չի եղել: Այս հուշագրի կարևորությունը նրանում է, որ մենք հայտնվեցինք այդ քարտեզի վրա»,- նշել է Արագածոտնի մարզպետը:
Այս հուշագրի ստորագրումը նպատակ է հետապնդում համատեղ ջանքերով նպաստել մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







