Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում Էրեբունի թանգարանի հարևանությամբ գործող ավտոշուկայի մոտ։ Նրանք դեմ են ավտոմաքսատան՝ Երևանից Գյումրի տեղափոխելու որոշմանը։
Նրանք ակնկալում են, որ ակցիայի ավարտին կկասեցվի ավտոմաքսատան տեղափոխման որոշման իրագործումը։
Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, որի ընթացքում էլ մտադիր են քննարկել տվյալ որոշման կասեցման պայմանները և այլ հարցեր։
Հիշեցնենք, որ Վրաստանից և Ճապոնիայից ներկրված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները հոկտեմբերի 14-ից սկսած իրականացվելու է Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։
Իսկ հայ-իրանական հարավային սահմանով ներկրված ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները կընթանան Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում:
Ավտոներկրողների դժգոհության պատճառ է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ մաքսատունը տեղափոխվում է ոչ թե Գյումրիի նորակառույց մաքսատուն, այլ հին տարածք, որը նրանց համոզմամբ չի կարող սպասարկել մի քանի մարզերի բնակիչներին։
Հայկ Պետրոսյանը համերգով հանդես կգա «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրի շրջանակում
Երգիչ Հայկ Պետրոսյանը Երևանի «Արտ Կվարտալ»-ում հուլիսի 11-ին՝ ժամը 19:30-ին, համերգով կներկայացնի Կոմիտասի երգերը՝ «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրին աջակցելու նպատակով...