Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:48

«իԳործ» ծրագրի մասնակիցներից ունենք մոտ 70 տոկոս հայրենադարձություն. Զարեհ Սինանյան

«իԳործ» ծրագրի մասնակիցներից ունենք մոտ 70 տոկոս հայրենադարձություն. Զարեհ Սինանյան

2021 թվականին «իԳործ» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի 19 մարմիններում ներգրավվել են աշխարհի 14 երկրից ժամանած 48 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ: Բացի «իԳործ» ծրագրից, 4 փուլով կազմակերպվել է նաև «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին մասնակցել են 24 երկրից ժամանած շուրջ 400 սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-ի հաշվետվությունում։

Արմենպրեսի փոխանցմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է, որ «իԳործ»-ի ծրագրի առաջնային նպատակը Սփյուռքի կարողությունների ներգրավումն է մեր կառավարման համակարգում։ Նրա խոսքով՝ «իԳործի» մասնակիցներից ունենք մոտ 70 տոկոս հայրենադարձություն, 1.5 տարի է, որ ծրագիրն ուժի մեջ է, և այսօր ունենք «իԳործ»-ով ՀՀ եկած փոխնախարար, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ, ՆՁԱԿ-ի նախագահ։

Սփյուռքահայ համայնքի հետ կապերի ամրապնդման նպատակով 2021թ.-ի ընթացքում ՀՀ վարչապետն արտերկիր այցերի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Լիտվայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Տարվա ընթացքում վարչապետն ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդին, Ֆրանսիայի հայկական համայնքները համակարգող խորհրդի համանախագահին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին, ՌԱԿ, ՍԴՀԿ կենտրոնական վարչությունների պատասխանատուներին, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ գործարարների:

Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը զարգացնելու և բազմազանեցնելու համար՝ 2021թ.-ի ընթացքում «Հանրային ծառայության մասին» օրենքի լավարկումներ են իրականացվել՝ սփյուռքի համայնքներում սփյուռքի գործերի հանձնակատարներ նշանակելու նպատակով:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը առցանց հանդիպումներ է ունեցել Հայկական առևտրային ցանցի և սփյուռքի առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների ավելի քան 30 ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարվել են բարենպաստ բիզնես միջավայրի զարգացման ուղղությամբ անելիքները, ներդրումների համար ոլորտային շահավետ հնարավորությունները, հայ գործարար ցանցերի առավել արդյունավետ ներգրավումը Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին: Կազմակերպվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցելությունները 3 երկիր՝ Ռուսաստան, Ուկրաինա և ԱՄՆ, որոնց ընթացքում տեղի են ունեցել շուրջ 80 հանդիպումներ համայնքային տարբեր կառույցների և անհատների հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+