Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է : Նա Գյումրի քաղաքից էր: Տիգրան Աբգարյանը ծնվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 2003-2011 թթ․ սովորել է Գյումրու №4 միջնակարգ դպրոցում։ 2011-2014 թթ․ սովորել է Գյումրու №1 արհեստագործական պետական ուսումնարանում՝ ստանալով խոհարարի մասնագիտություն։ 2015 թ․ հունվարի 12-ին զորակոչվել է բանակ։
Տիգրանը տանկիստ էր. հերոսն իր տանկով մխրճվել էր հակառակորդի տանկերի մեջ, խոցել թշնամու երեք տանկ ու ինքն էլ նահատակվել իր տանկի մեջ: Զոհվել է 2016 թ. ապրիլի 3-ին՝ Ջաբրայիլում (Ջրական) հակառակորդի դեմ իրենց տանկով համառ պատերազմելիս՝ տանկի հրամանատար ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի և շարքային Վլադիմիր Ալիխանյանի հետ միասին։
Տիգրանի ընկերները և ընտանիքը նրան բնութագրում են որպես կենսուրախ մարդու, ով միշտ սիրում էր հաղթել:
Տիգրանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







