CNN հեղինակավոր պարբերականը հայկական լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացատեսակների ցանկում։
Հոդվածագիրը ներկայացրել է հայկական լավաշի պատմությունը և Հայաստանուն նրա ունեցած խորհուրդը։
«Երբ ձեր հայ սկեսուրը հարսանիքի ժամանակ՝ ձեռքին հաց, մոտենում ձեզ, մի զարմացեք»,- ներկայացված է հոդվածում։
Հեղինակավոր պարբերականը նշել է, որ լավաշը Հայաստանում խորհրդանշում է կյանքի առատությունն ու բարգավաճումը: Միգուցե դա է պատճառը, որ լավաշի պատրաստման գործընթացը պահանջում է նաև հարազատների մասնակցություն։
Հեղինակը նաև պատմում է լավաշի պատրաստման պատմությունը՝ նշելով, որ հաց թխելիս ավանդաբար մի խումբ կանայք հավաքվում են, պատրաստում խմորը, մանրակրկիտ տեղավորում այն համապատասխան ռաֆադայի վրա, ամրացնում և ուժեղ հարվածում նախապես վառած թոնրի պատին, որտեղ բարձր ջերմաստիճանի տակ մի քանի վայրկյանում թխվում է լավաշը:
Հոդվածագիր ընդգծում է, որ հացը հայկական մշակույթի մեջ առանցքային նշանակություն ունի և այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:
Հեղինակավոր պարբերականն աշխարհի 50 լավագույն հացատեսակների ցանկում ներառել է նաև Աֆղանստանի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Ավստրալիայի, Բանգլադեշի, Կանադայի, Չիլիի, Չինաստանի, Եթովպիայի և այլ երկրների ավանդական հացատեսակները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







