ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանն արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրել է Երվանդ Մանարյանին:
Այս մասին տեղեկանում ենք Երվանդ Մանարյանի ֆեսբուքյան էջից։
Հայկ Մարությանը սիրված արտիստին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը հանձնել է արվեստագետի տանը՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է, որ Երևանն ունի նման քաղաքացի։
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ Երվանդ Մանարյանը նշել է, որ նման կոչմանն արժանանալն իր համար նույնպես մեծ պատիվ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







