ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին ահազանգ է ստացվել փրկարար ծառայություն, ըստ որի՝ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, խոտածածկ տարածքում բռնկվել է հրդեհ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել և լիովին մարվել է 23:31-ին:
Աղբյուրի տվյալներով՝ այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ։
ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ հրդեհի բռնկման առավել հավանական պատճառ կարող է համարվել տոնական հրավառությունը՝ նվիրված մայրաքաղաքի 2801-ամյակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







