Ռումինիայի հանրային TVR2 հեռուստատեսության եթերում հոկտեմբերի 26-ին կցուցադրվի «Cap Compas» ծրագրի՝ Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմաշարիհինգերորդ ֆիլմը: Այս մասին տեղեկատվություն է տարածել Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։
Համաձայն դեսպանության տարածած հաղորդագրության՝ ֆիլմաշարի բոլոր հինգ մասերի հիմքում ընկած է Հայաստանի գրավչությունը, տեսարժան վայրերը, ավանդույթները: Նախագծի նպատակն է Ռումինիայի հասարակությանը Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելը:
Ֆիլմաշարում շեշտը դրված էր այն հանգամանքի վրա, որ ներկայացվի Հայաստանը պատմությունը, մշակույթը, խոհանոցը, տնտեսական զարգացումները, ավանդույթը և այլն: Ֆիլմում խոսվում է Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի գանձերի մասին, Անդրադարձ է կատարվում խաչքարերին, եկեղեցիներին, հայկական խոհանոցին:
Ֆիլմաշարում անդրադարձ է կատարվում նաև Երևանին՝ որպես հյուրընկալ քաղաքի:
Համաձայն ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության՝ ֆիլմի՝ մինչ այժմ ցուցադրված մյուս մասերի վերաբերյալ արձագանքը բավական դրական է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







